
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Պարեկային ծառայության հետ համատեղ, այսօր ևս շարունակել է մշտադիտարկումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
«Հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքն ուսումնասիրելու նպատակով դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 55 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերվել է խախտման 3 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ, ուղևորներին նաև դիմակներ բաժանել ։
Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել