HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը հանդիպել է «Ֆեյսբուք»-ի իր էջի ակտիվ օգտատերերին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր էջի առավել ակտիվ օգտատերերին: Կարեն Կարապետյանը նշել է, որ հետևում է էջում բարձրացված հարցերին, որոնք պարունակում են և քննադատություն և կառուցողական առաջարկություն:

Որպես հետադարձ կապի միջոց, այս հրապարակը լայն հնարավորություններ է ստեղծում հանրային կարծիքը լսելու համար: Ներկայացնելով քաղաքապետարանի ծրագրերով ընթացող ներկայիս աշխատանքները, Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները առաջնային են և բոլորն էլ համալիր լուծում են պահանջում. տրանսպորտ, ճանապարհներ, մանկապարտեզներ, աղբահանություն, բարեկարգում և այլն:

Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացող հանդիպման ժամանակ անդրադառնալով կանաչ գոտիներում ծավալվող շինարարությանը, քաղաքապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ կանաչ տարածքների հաշվին շինարարության թույլտվություն չի լինի: Ներկայացնելով քաղաքապետարան –վարչական շրջաններ-համատիրություններ եռաստիճան կառավարման համակարգը, Երևանի քաղաքապետը նշել է, որ համատիրությունների կայացումը անհրաժեշտություն է, քանի որ որպես կառավարման անմիջական օղակ, բնակիչների շատ խնդիրներ պետք է լուծվեն հենց այդ կառույցների միջոցով:

«Եթե մայրաքաղաքի 4700 բազմաբնակարան շենքերի յուրաքանչյուր բնակիչ հետաքրքրվի համատիրությունների պարտականություններով և աշխատանքով, ապա այդ համակարգը աստիճանաբար կկայանա» - նշել է քաղաքապետը:

Սոցիալական ցանցի օգտատերերերը պատրաստակամություն են հայտնել աջակցել համատիրությունների դերի ու նշանակության մասին առավել ընդգրկուն տեղեկատվության տարածմանը:

Ներկաները շնորհակալություն են հայտնել Կարեն Կարապետյանին հանդիպման, իրենց վեր հանած խնդիրներին հետևելու, ընթացք տալու համար և խոստացել են այսուհետ էլ ակտիվորեն շարունակել մայրաքաղաքի շահերից բխող հարցերի վերհանումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter