
Վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետրանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը վիրավորների վիճակի մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել