
ՀայՓոստը գործարկել է իր չատբոտը Viber մեսինջերում
«ՀայՓոստ» ընկերությունը տեղեկացնում է, որ Viber մեսինջերում իր չատբոտն է գործարկել: Այն նպատակ ունի բարելավել հաճախորդների սպասարկման որակը, ավտոմատացնել մի շարք գործընթացներ և հաճախորդներին տրամադրել ավելի մեծ հնարավորություններ և հարմարավետություն ՀայՓոստի ծառայություններից օգտվելիս:
ՀայՓոստի չատբոտում հաճախորդները կարող են օգտվել բազմաթիվ օգտակար գործառույթներից՝ հաշվարկել առաքման արժեքը, տեսնել տարբեր ծառայությունների սակագները, հետևել փաթեթի կարգավիճակին և կապվել օպերատորի հետ, ինչը զգալիորեն խնայում է ժամանակը և թույլ է տալիս առցանց ծառայություններ ստանալ հաճախորդի համար հարմար պահին:
Չատբոտում կարելի է նաև տեղեկատվություն ստանալ ընթացիկ թափուր աշխատատեղերի և ծանրոցներ ուղարկելու սահմանափակումների մասին: ՀայՓոստի չատբոտը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Մեկնաբանել