HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտգորնախարարությունների միջև

Ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցան Հյուսիսային Ամերիկայի հարցերով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ: ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը' արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Աշոտ Հովակիմյանը ընդգծեց խորհրդակցությունների անցկացման կարևորությունը և հայկական կողմի հետաքրքրվածությունը դրանց անցկացման հարցում: Արձանագրելով օրեցօր մեծացող գլոբալ մարտահրավերների առաջացման փաստը' նա նշեց, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է ԱՄՆ և Ռուսաստանի միջև հարաբերությունների կայուն զարգացմամբ, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի անվտանգության և կայունության վրա:

Ալեքսանդր Դարչիևը իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ նման խորհրդակցությունները հատկապես կարևոր են կողմերի համար' ելնելով ռազմավարական դաշնակցային հարաբերություններից: Այնուհետև Դարչիևը համառոտ ներկայացրեց Ռուսաստանի և Հյուսիսային Ամերիկայի երկրների միջև հարաբերությունների վերջին զարգացումները, Աֆղանստանում կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին, Սիրիայում ստեղծված իրավիճակին և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter