
Կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ի ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 14։00-ն փակ է լինելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ) - Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) ավտոճանապարհի կմ 1+300 հատվածը (Նորապատից դեպի Մրգաշատ)՝ կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված։
«Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ-ն իրականացնելու է կամրջային պանելների, բետոնապատման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել