HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի կողմից 6 զինծառայողի սպանության փորձի առթիվ

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործը հարուցվել է 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում, Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ, երկու և ավելի անձանց դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և ուրիշի գույքը զգալի չափերով դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով, ազգային ատելության շարժառիթներով, տարբեր տիպի և տրամաչափի զինատեսակներից ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ կրակ արձակելու դեպքի առթիվ։

Արդյունքում վնասվել է նշված մարտական դիրքի վրանը, ինչպես նաև տարբեր աստիճանի բեկորային և հրազենային վիրավորումներ են ստացել նույն մարտական դիրքում հերթապահություն իրականացնող 9 զինծառայողներից 6-ը:  Սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել հակառակորդի զինծառայողների կամքից անկախ հանգամանքներում։

Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն, կատարվում են այլ քննչական գործողություններ՝ Ադրբեջանի ԶՈՒ հանցավոր գործողությունների լիարժեք հանգամանքները պարզելու նպատակով։ 

Հայ֊ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԱՀ ՊԲ զինծառայողների սպանության, հարակից բնակավայրերի բնակչությանն ահաբեկելու,  բնականոն կյանքը խաթարելու ակնհայտ նպատակ ունեցող հանցավոր սադրանքի միջոցով հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ առկա տվյալները ևս փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին: Նրանց հետ ձևավորվել է օպերատիվ կապ: 

Միևնույն ժամանակ, ՀՀ դատախազությունն իր պատրաստակամությունն է հայտնում դեպքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից այլ տվյալներ ներկայացվելու դեպքում դրանք ևս դարձնել անաչառ քննության առարկա:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter