
Արտակ Բեգլարյանն այցելել է վիրավոր 6 զինծառայողներին
Այսօր առավոտյան ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այցելել է երեկվա ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին: Այս մասին հայտնում է Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղում տվել եմ համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար: Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները: Առողջություն բոլորին»,-հայտնել է նա։
Մեկնաբանել