
ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի էրեբունի վարչական շրջանում 6 խախտում է հայտնաբերել
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, իրականացվել են խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ Պարեկային ծառայության և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ Երևանի էրեբունի վարչական շրջանում։
Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը մշտադիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 75 տրանսպորտային միջոցներում։ Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները դիմակ չկրելու 6 խախտում են հայտնաբերել։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա հանգստյան օրերին ևս կշարունակվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել