HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ԱԳՆ-ն հերքում է Ալիևի խոսքերը

Թեհրանը վճռականորեն հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ իրանական կողմը կապ ունի Կովկասի տարածքով թմրանյութերի տեղափոխման կազմակերպմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։ 

«ԱԳՆ-ն վճռականորեն հերքում է ԱՊՀ երկրների նիստի ժամանակ Իրանի վերաբերյալ Ալիևի նոր հայտարարությունը»,- նշվում է իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի հայտարարության մեջ։ Դիվանագետի խոսքերով՝ «այդպիսի մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին, որոնք ուղղված են Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վատացմանը»։

Խաթիբզադեն նաև հայտարարել է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում իսլամական հանրապետության առաջնային դերի մասին։ «Ցավոք, չնայած բոլոր հնարավոր ճանապարհներով Բաքվի կողմից ուղարկված դրական ուղերձներին, Ադրբեջանը մտադիր է հետագայում ևս ԶԼՄ-ների համար անհիմն հայտարարություններ անել, որոնց իրանական կողմը համարժեք պատասխան կտա»,- հավելել է Խաթիբզադեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ իրենց վերահսկողության տակ անցավ Արցախի և Իրանի շուրջ 130 կիլոմետրանոց սահմանը, Ադրբեջանը պատնեշ է դրել Իրանից Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան, իսկ այնուհետ Եվրոպա թմրանյութերի փոխադրման երթուղու վրա։ Դրանից հետո, ըստ Ալիևի, իրանա-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում բռնագրավված հերոինի ծավալները մոտ երկու անգամ ավելացել են։ Ալիևի պնդմամբ՝ մոտ 30 տարի Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ունեցել այդ շրջաններով Եվրոպա թմրանյութ փոխադրելու շուրջ։

Ալիևին իր ելույթում հակադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա պնդմամբ՝ Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային թրաֆիքինգի դեմ։ «Մենք շատ սերտորեն աշխատում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Մենք կարող ենք նաև թվեր ներկայացնել թմրանյութերի փոխադրման փորձերի կանխման ու առգրավված թմրանյութերի ծավալների մասին, որոնք պատերազմից հետո 3-4 անգամ ավելացել են»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ այդ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ու Իրանի իրավապահները արդյունավետ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։

Լուսանկարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter