HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով բանավոր լսումները

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

«Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին: Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասված է գրառման մեջ։

Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ։

Լուսանկարը՝ Արդարադատության միջազգային դատարանի կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter