HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սոցիալիստական կուսակցությունը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրել է Փարիզի քաղաքապետի թեկնածությունը

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում  պաշտոնապես առաջադրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Առաջիկա նախագահական ընտրությունները կկայանան 2022 թվականի ապրիլին։ Կուսակցության համագումարում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Փարիզի 62-ամյա քաղաքապետն զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ ստանալով ձայների մոտ երեք չորրորդը և շրջանցելով Ֆրանսիայի գյուղատնտեսության նախկին նախարար, Լե-Մանի քաղաքապետ Ստեֆան Լե Ֆոլին։

Իր կարճ ելույթում Անն Իդալգոն հայտարարել է, որ զարգացման, սոցիալական արդարության և օրենքի գերակայության, ինչպես նաև համընդհանուր հավասարության կողմնակիցն է։ Իր խոսքով՝ լինելով կին, մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել և իշխանությանը հասցնել ֆրանսիացի բոլոր կանանց շահերը։ Նրա համար առաջնային է նաև շրջակա միջավայրի պահպանությունը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Այս երկու խնդիրների լուծումը Իդալգոն առաջնային է համարում նաև Փարիզի քաղաքապետի պաշտոնում։

Անն Իդալգոն ծնվել է Իսպանիայում։ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից։ Հարցումների արդյունքներով՝ նրա թեկնածությանն աջակցում է ընտրողների 5-7 %-ը։ Ակնկալվում էր, որ Ելիսեյան պալատի համար հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Էմանուել Մակրոնի և աջ պոպուլիստական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի միջև։ Որոշ հարցումների համաձայն էլ՝ իր աջ ծայրահեղական հայացքներով հայտնի լրագրող Էրիկ Զեմուրը նույնիսկ շրջանցում է Լը Պենին, սակայն նա պաշտոնապես դեռևս չի հայտարարել իր թեկնածության առաջադրման մասին։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter