HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի ավագանու ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն

Դիլիջան քաղաքն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավագանի է ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստեղծել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, որպես Դիլիջան համայնքի ավագանու կազմում նախապես առաջադրել էր 26 թեկնածու, որոնցից 3-ը մինչ ընտրությունները ինքնաբացարկի դիմում ներկայացրեց։ Կուսակցության ընտրական ցանկը գլխավորում է «Դիլիջան համայնքային կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Ռազմիկի Հովհաննիսյանը, որը միակ կին թեկնածուն է։ Որպես կուսակցություն գրանցվել է 2013 թվականի մարտի 4-ին։ Կուսակցությունը որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 12․033․772 դրամ։ Կուսակցությանը կատարվել են նաեւ նվիրաբերություններ՝ Վահե Սահակի Հովհաննիսյանը՝ 600․000 դրամ, Արամայիս Էդուարդի Ղազարյանը՝ 700․000 դրամ, երկու անգամ նվիրատվություն կատարել է Մխիթար Ներսեսի Ավետիսյանը՝ 700․000 և 917․000 դրամներով, նաև՝ Մեսրոպ Ֆելիքսի Առաքելյանը՝ 43․000 դրամ։ Ընդհանուր՝ 2․960․000 ՀՀ դրամ։

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն առաջադրել է 23 թեկնածու, 3-ը՝ անկուսակցական։ Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել կուսակցության մեկ անդամ։ Դիլիջանում «Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է կենսաթոշակառու Արմեն Պարիսի Օրդինյանը։

Կուսակցության հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 4,811,626․4 դրամ։ Կուսակցությունն ունի 21 նվիրատու, որոնցից 20-ը նվիրաբերել են 2․500․000 դրամ, մեկը՝ 1․000․000 դրամ։ Կուսակցությունը հայտարարագրել է վարձակալված անշարժ գույք Սիսիանում՝ 33,37 հա և Երևանում՝ 120,4 հա։

«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է ավագանու 18-հոգանոց ցուցակ, որոնցից մեկն ինքնաբացարկի դիմում է տվել։

Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում կուսակցության առաջադրած քաղաքապետի թեկնածուն անկուսակցական Արմեն Աշոտի Ուլիխանյանն է՝ զինվորակական թոշակառու։

Կուսակցության հայտարարագրած անշարժ գույքը 0,11964 հա անհատույց օգտագործման ոչ բնակելի տարածք է։ Համաձայն հայտարարագրի՝ կուսակցության դրամական միջոցները կազմում են 1․631․436 ՀՀ դրամ։ Եկամուտները գոյացել են  անդամավճարներից՝ 1․000․000 դրամ և հանգանակություններից՝ 650․000 դրամ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  ներկայացրել է ավագանու 35- հոգանոց կազմ։ Ցանկը գլխավորում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մարտունի Սարգսյանը։  

Կուսակցությունն ունի 42 անուն վարձակալած գրասենյակային տարածքներ Հայաստանի տարբեր մարզերում։ Որպես շարժական գույք հայտարարագրված է 2007 թվականի արտադրության Toyota Tacoma 4.0 մակնիշի ավտոմեքենա։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 146․ 015․091 ՀՀ դրամ։ Եկամուտները կազմում են կուսակցության անդամավճարները՝ 266․938․251 ՀՀ դրամ և բյուջետային ֆինանսավորումը ՀՀ գանձապետարանից՝ 39․003․100 ՀՀ դրամ։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է 16 թեկնածու, որորնցից 3-ն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։

Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածուն կուսակցության ներկայացուցիչ Արա Հենրիկի Մարտիրոսյանն է, որը 2019-2021 թվականներին եղել է Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալը։ 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պետականորեն գրանցվել է 2018 թվականի նոյեմբերի 13-ին։ Կուսակցությունը որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 110․009 ՀՀ դրամ։

Եկամուտները ձևավորվել են են անդամավճարներից և համակիրների նվիրատվություններից՝ կազմելով 31․927․757 ՀՀ դրամ։

Աննա Արզումանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter