
Գորիսի 34/2 ընտրատեղամասում քաղաքացին խոշորացույց խնդրեց, սակայն չկար
Գորիսի 34/2 ընտրատեղամասում 10:30-ի դրությամբ քվեարկել է 93 հոգի՝ ընտրողների 6%-ը։ Հանձնաժողովի քարտուղար Արևիկ Տոռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրողները պասիվ չեն, այս ժամի համար «նորմալ է»։
Քաղաքացիներից մեկը լավ չէր տեսնում և խոշորացույց խնդրեց, սակայն հանձնաժողովի նախագահ Հասմիկ Խաչատրյանն ասաց, որ այս անգամ իրենց խոշորացույց չեն տրամադրել, առաջարկեց որևէ դիտորդի գրանցվել որպես օգնող, բայց մոտակայքում դիտորդներ չկային։
Քաղաքացին միայնակ մտավ ընտրախցիկ, իսկ քվեարկելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձին խնդրեց «մի րոպեով դուրս գալ»։ Հանձնաժողովի նախագահը թույլ չտվեց՝ հայտնելով, որ արդեն քվեարկել է։
- Կասկածու՞մ ես, որ սխալ ես արալ,- ասաց նախագահը։
- Դե, բան էի հարցնում։
- Որ քվերակալ ըս, էլ ի՞նչ։
Այս տեղամասում կա գրանցված 1552 ընտրող։ Մինչ այս պահը գրանցվել է 2 օգնող։ Կան վստահված անձինք «Առուշ Առուշանյան դաշինք»-ից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն»-ից։
Մեկնաբանել