
Ֆիոլետովոյի բնակիչները դժվարանում են հայերենով կարդալ թեկնածուների անունները
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում ընտրությունները, մինչև 11:00-ն, անցնում էին պասիվ:
Բանն այն է, որ գյուղը բնակեցված է բացառապես մոլոկաններով, որոնք իրենց կրոնի համաձայն՝ օրը սկսում են աղոթքով: Բայց կա նաև այլ խնդիր. մոլոկանների մի մասը չգիտի հայերեն կարդալ և գրել, սակայն քվեարկության թերթիկները հայերենով են: Ստիպված գյուղի բնակիչները մուտքի մոտ փակցված թերթիկի վրա, որի վրա թեկնածուների անունները գրված են ռուսերենով, ընտրում են իրենց թեկնածուի թիվը ու նոր անցնում ընտրական գործընթացին:
Թեկնածուների ցուցակի մեկ օրինակը փակցված էր մուտքի մոտ, մյուսը՝ ընտրախցիկի հետևի մասում, որով խախտվում էին ընտրողների իրավունքները: Երբ ընտրողների հոսքը շատացավ, արդեն պարզ դարձավ, որ ընտրախցիկի մոտ փակցված ցուցակի տեղը սխալ է ընտրված, քանի որ ընտրողները փորձում էին անցնել թույլատրելի սահմանը, որպեսզի կարողանան կարդալ:
Թիվ 24/ 1 ընտրատեղամասի նախագահ Սևակ Դերձյանը, նկատելով սխալը, անմիջապես ուղղեց այն: Ասաց, որ դիտավորություն չի եղել:
Ժամը 11։45-ի դրությամբ ընտրողների թիվը հասնում էր 38-ի:
Մարինա Անդրեասյան
Մեկնաբանել