
Գրանցվել է կորոնավիրուսի 1697 նոր դեպք. մահացել է 24 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1697-ով՝ ընդհանուր կազմելով 281 991: Նախօրեին կատարվել է 11 466 թեստավորում (ընդհանուր՝ 1 886 064): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 24 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 5778 է:
Առողջացել է ևս 790 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 253 936-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 21 044 քաղաքացի:
Մինչև օրս արձանագրվել է մահվան 1233 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել