HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շամիրամում շփոթմամբ կրկնակի քվեարկության դեպք է գրանցվել

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում այսօր միաժամանակ ընտրում են և՛ ավագանի, և՛ համայնքի ղեկավար։

Սարքավորման ազդանշանը խառնեց համայնքի միակ՝ 18/1 ընտրատեղամասը։ Ընտրողներից մեկը՝ Ջամալ Քյարամյանը, շփոթվել էր ու երկրորդ անգամ ընտրելու փորձ արել։ Նա եկել էր ընտանիքի անդամին օգնելու, սակայն վերջինիս անձնագիրը տալու փոխարեն իր անձնագիրն էր տվել մասնագետին։ Հանձնաժողովի անդամները գրանցեցին կատարվածը։ Ոստիկանության ներկայացուցիչները տեղում բացատրություն վերցրին։

Նշենք, որ Շամիրամում ընտրությունները մրցակցային չեն։ Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն գործող համայնքապետ Մրազ Բրոյանն է։ Ինքնառաջադրվել էր նաև համայնքապետի տեղակալ Քյարամ Շարոյանը, սական ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից։

Ավագանու ընտրությունները ևս մրցակցային չեն։ Շամիրամն ունի 521 ընտրող, որից, ժամը 12:40-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 80 մարդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter