
Ֆիոլետովոյում համայնքապետի թեկնածուներից մեկը երկար ժամանակ չէր հեռանում ընտրատեղամասի մոտից
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում համայնքապետի և համայնքի ավագանու ընտրություններ են:
Համայնքի ղեկավարի թեկնածուներից երկուսը, ինչպես նաև նախկին գյուղապետ Ալեքսեյ Նովիկովը, արդեն իսկ ընտրել են: Թեկնածուներից մեկը՝ Ալեքսեյ Չիչյովը, ամբողջ ընթացքում տեղամասի շրջակայքից գրեթե չէր հեռանում կամ հեռանում էր, որոշ ժամանակ հետո՝ վերադառնում: Ընտրության եկող բնակիչներին կանգնեցնում էր մեքենայի մոտ և զրուցում նրանց հետ:
Այդ ընթացքում թիվ 24 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը եկել էր թիվ 24/1 ընտրատեղամաս՝ հետևելու ընտրական գործընթացին: Նկատելով մեքենան և իմանալով, որ պատկանում է թեկնածուին ու ներսում էլ հենց Ալեքսեյ Չիչյովն էր, զգուշացրեց, որ լքի տարածքը:
Ալեքսեյ Չիչյովին պատկանող մեքենան, սակայն, շարունակում էր մնալ ընտրատեղամասի մոտ մինչ այն պահը, երբ ոստիկանը մոտեցավ մեքենային:
Մարինա Անդրեասյան
Մեկնաբանել