
Ֆերիկում ընտրություններին մարդիկ «էստի համեցեք»-ով են գալիս
Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում այսօր տեղի են ունենում ավագանու ընտրություններ: Գյուղն ամբողջությամբ եզդիաբնակ է և համայնքների խոշորացման ծրագրում ներառված չէ: Գյուղն ունի մոտ 450 բնակիչ։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Մկրտիչ Ղուկասյանը կատակում է, որ բնակիչներին «էստի համեցեք»-ով է պետք ընտրության բերել:
Գյուղում մարդիկ շարունակում են զբաղվել իրենց առօրյա գործերով, ոմանք էլ նույնսիկ տեղյակ չեն, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են:
Ընտրողների թիվը ըստ ցուցակի՝ 269 է։ 15:00-ի դրությամբ մասնակցել է ընդամենը 31 քաղաքացի:
Հանձնաժողովի անդամները ձանձրույթը փորձում են ցրել տարբեր քննարկումներով:
Արծվիկ Դավթյան, Անուշ Մկրտչյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել