HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու 31/52 ընտրատեղամասում քվեարկելու համար հերթ է գոյացել

Գյումրու 31/52 ընտրատեղամասում քվեարկելու համար հերթ է գոյացել: Քվեարկության սենյակը փոքր է, ինչի պատճառով քաղաքացիները դրսում սպասում են քվեարկելու իրենց հերթին։ Ընտրատեղամասում միևնույն ժամանակ ընտրողների առավելագույն թիվ չի սահմանվել։

Այս պահին քվեարկությանը մասնակցել է 274 ընտրող։ Ընդհանուր առմամբ ընտրատեղամասի ցուցակում գրանցված է 1622 ընտրող։

Օրվա առաջին կեսին ընտրողների հոսքը քիչ է եղել, ինչը բնորոշ պատկեր է Գյումրու ավագանու այս ընտրությունների համար։ Քաղաքացիների կուտակումներ չեն նկատվել։

Ընտրատեղամասում կան և՛ դիտորդներ, և՛ վստահված անձինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter