
17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 25,51%-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիների մասնակցության տվյալները՝ 17։00-ի դրությամբ։
Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող 109 453 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20043-ը կամ 18,31%-ը։
Գորիսում ակտիվությունն անհամեմատ բարձր է։ Գրանցված 20696 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8075-ը կամ 39,02%-ը։
Մյուս համայնքներում այսպիսի տվյալներ են՝
Մեղրի՝ 8572 ընտրող, մասնակցել է՝ 4013-ը կամ 46,82%-ը,
Դիլիջան՝ 18 374 ընտրող, մասնակցել է 5984-ը կամ 32,56%-ը,
Տաթև՝ 4173 ընտրող, մասնակցել է 2174-ը կամ 51,1%-ը,
Տեղ՝ 3890 ընտրող, մասնակցել է՝ 1864-ը կամ 47,92%-ը,
Ֆիոլետովո՝ 805 ընտրող, մասնակցել է 208-ը կամ 25,84%-ը,
Շամիրամ՝ 521 ընտրող, մասնակցել է 127-ը կամ 24,38%-ը,
Ֆերիկ՝ 269 ընտրող, մասնակցել է 53-ը կամ 19,7%-ը,
Ընդհանուր առմամբ, 17։00-իդրությամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 25,51%-ը։ Ընտրատեղամասերը փակվում են 20։00-ին։
Մեկնաբանել