HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայաում ռումբ չի հայտնաբերվել, ահազանգը կեղծ է եղել: Օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը «Հետքին» տեղեկացրեց, որ օդանավակայանն արդեն սկսել է աշխատել իր բնականոն ռեժիմով:

Հիշեցնենք, որ Ժամը 15.42-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում Երևանի Կենտրոն ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց (30-35 տարեկան տղամարդ, քաղաքային հեռախոսից, որի համարը հայտնի է) ահազանգի համաձայն «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված: Օդանավակայանի տարածքը շրջափակված էր, իրականացվել էր մարդկանց տարահանում, և ընթանում էին որոնողական աշխատանքներ:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter