
Ֆիոլետովոն համայնքի նոր ղեկավար ունի
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում, որը բնակեցված է մոլոկաններով, հոկտեմբերի 17-ին համայնքի նոր ղեկավար և ավագանի ընտրեցին։
Գյուղի երկարամյա (1996-ից) ղեկավար, 75-ամյա Ալեքսեյ Նովիկովը տարիքի պատճառով իր թեկնածությունն այլևս չէր առաջադրել:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնաառաջադրվել էր 3 թեկնածու, որոնցից 2-ը՝ Ալեքսեյ Չիչյովը և Վալերի Նազարովը, ընտրության էին եկել օրվա առաջին կեսին՝ կարևորելով իրենց մասնակցությունը:
103 ձայնով Ալեքսեյ Չիչյովն ընտրվեց համայնքի նոր ղեկավար:
Պավել Զադորկինը հավաքել էր 79 ձայն, իսկ Վալերի Նազարովը՝ 35 ձայն:
Ավագանու անդամի 13 թեկնածուից ընտրվել է հինգը։
Ֆիոլետովո համայնքում ընտրելու իրավունք ունի 805 բնակիչ, որոնցից ընտրությանը մասնակցեց 224-ը:
Լուսանկարում՝ Ալեքսեյ Չիչյովը
Մարինա Անդրեասյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել