HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ տեսուչները վերահսկողությունն անցկացրել են մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում

Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողությունը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում։

Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն՝ գրանցվել են խախտումներ, կազմվել է 1 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։

Հիշեցում Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter