
ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից՝ ՀՔ ծառայության լուծարման հիմքով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի որոշմամբ՝ ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝
1. Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրվանից»,- ասված է որոշման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել