HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայրաքաղաք» դաշինքն ընդունում է Գյումրու ավագանու ընտրություններում իր պարտությունը

Գյումրու ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններում թեկնածու «Հայրաքաղաք» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ուսումնասիրելով ընտրությունների արդյունքները, հասկանալով, որ գյումրեցիները չուզեցին օգտվել մեր ծառայությունից, «Հայրաքաղաք» դաշինքը հայտարարում է, որ հարգում է քաղաքացիների կամքը եւ ընդունում է իր պարտությունը: 

Շնորհակալություն ենք հայտնում մեզ քվե տված 1142 ընտրողներին վստահության համար: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ մրցակից քաղաքական ուժերին քվե տված բոլոր ընտրողներին՝ նոր քաղաքային իշխանություն ձեւավորելու համար: 

Շնորհավորում ենք ընտրություններին մասնակցած եւ ավագանու կազմ անցած բոլոր քաղաքական ուժերին, մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: 

«Հայրաքաղաք» դաշինքի անդամ քաղաքական ուժերը եւ անհատ թեկնածուները շարունակելու են իրենց աշխատանքը, կարեցածի չափով օգտակար լինելով քաղաքին եւ մարդկանց»։

Ռամկավար Ազատական կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter