
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Հանրապետությունում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել