HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր ընկերության կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 4 մլն ԱՄՆ դոլար կներդնի Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և ԵՄ մասնակցությամբ, «Ամբեր Կապիտալ Հայաստան» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում»։ Վերջինիս հանձնառված կապիտալը այսպիսով կդառնա 50 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղակիորեն ներդրվելու է Հայաստանի տնտեսության մեջ։ Նպատակը Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ ներդրումներ իրականացնելն է՝ բիզնեսի ընդլայնման նախագծերի իրագործման նպատակով։

Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է Նիդերլանդների կառավարությանը։ FMO-ի մասնակցությունը կնպաստի Հայաստանում մասնավոր կապիտալի շուկայի զարգացմանը, որն իր հերթին հասանելի կդարձնի ֆինասնավորումը ՓՄՁ֊ների համար և կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր։

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը մեկնաբանել է ԱՆԻՖ-ի մասնակցությունը. «Այսօր Հայաստանում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը: Այս ներդրումը ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով նաև իր հետ բերող եվրոպական մեծ ներդրող՝ FMO-ի հավելյալ ներդրումը։ ԱՆԻՖ-ի համար այս ներդրումը հատկապես կարևոր է ոչ միայն ՀՀ տնտեսության, այլև կապիտալի շուկաների զարգացման գծով առաջընթացի ապահովմանը նպաստելու առումով»։

Ամբեր Կապիտալ Հայաստանի կառավարող գործընկեր Անուշ Սիմոնյանն այս առիթով ասել է. «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ԱՆԻՖ-ին այս որոշման համար, ինչն արտահայտում է «ԵՄ Հայաստան ՓՄՁ Ֆոնդի» հանդեպ վստահությունը՝ հիմք դնելով Ամբեր Կապիտալի և ԱՆԻՖ֊ի  միջև երկարաժամկետ և փոխշահավետ գործակցության»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter