
Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառերի ևս մեկ ցանկ՝ առաջարկելով գործածել դրանց հայերեն համարժեքները։
Օտար ուրիշ բառերի հայերեն համարժեքները հեշտ գտնելու համար Լեզվի կոմիտեն առաջարկում է իր կայքի (լեզվիկոմիտե.հայ կամ www.langcom.am ) որոնման համակարգը, հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/:
- ակումուլյատոր – կուտակիչ
- էնցիկլոպեդիա – հանրագիտարան
- կոպիա – պատճեն
- կալիբր – տրամաչափ, չափ, մեծություն
- կոմպլեքս – 1. համալիր, 2. բարդույթ
- կոլեգա – գործընկեր
- կոնտուր – ուրվագիծ, եզրագիծ
- կլասիկ – դասական
- կոմետա – գիսաստղ
- կոմպլեկտ – 1. հավաքածու, 2. համալիր, լրակազմ
- կոնսերվատոր – պահպանողական
- կոմերցիոն – առևտրային
- ներվ – նյարդ
- շրիֆտ – տառատեսակ
- շտրաֆ – տուգանք
- շպրից – ներարկիչ
- շպիոն – լրտես
- պոզա – դիրք, կեցվածք
- ռեկլամ – գովազդ
- ռեզերվ – 1. պահեստազոր, 2. պաշար
- սկաներ – ծրիչ, տեսածրիչ
- տրյուկ – հնարք
- տուրիստ – զբոսաշրջիկ
- տրասսա – 1. մայրուղի, 2. երթուղի, 3. ուղեգիծ
- ցիվիլիզացիա – քաղաքակրթություն
- օվալ – ձվաձև
- օրիգինալ – 1. բնագիր, նախօրինակ, սկզբնագիր 2. ինքնատիպ
- ֆինալ – եզրափակիչ
- ֆանատ – երկրպագու
- ֆիգուրա – 1. կերպար, կերպարանք, 2. կազմվածք, մարմնակառուցվածք
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել