
Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ
Հոկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերությունը, հղում անելով Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանին, հայտնել էր, թե Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել