
Ադրբեջանը հայկական կողմին մեկ աճյուն է փոխանցել
Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել