HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զովունի գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում բնակվող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը և հիշյալ բնակարանի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել 1949թ և 1954թ ծնված  ամուսինների դիերը, իսկ մահճակալի կողային հատվածներում՝ ապակյա բաժակներ, որոնց մեջ եղել են սպիտակավուն հեղուկի զանգվածներ: Բնակարանի հյուրասենյակից հայտնաբերվել է նաև գրություն։

Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող մի շարք անձանցից։

Նշանակել են դատաքիմիական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ ամուսինների մահվան իրական հանգամանքները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Նաիրիի բաժնին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter