HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Ղուլյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով Արտակ Ղուլյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Նշանակման հիմքը ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքներն են։

Արտակ Ղուլյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին, նշված ՊՈԱԿ-ում նախ զբաղեցնելով Ուսումնական մասի առաջին կարգի մասնագետի, առաջատար մասնագետի, Ուսումնական մասի պետի, այնուհետև՝ Ուսումնական կենտրոնի պահպանման և ընթացիկ գործունեության կազմակերպման պատասխանատուի, իսկ մինչ տնօրենի պաշտոոնում նշանակվելը՝ Ուսումնամեթոդական դեպարտամենտի պետ, ուսումնական կենտրոնի պատասխանատուի հաստիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter