HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահան Հովհաննիսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի եկամուտները

Արդեն անդրադարձել ենք խորհրդարանական իշխող կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի առաջնորդների եկամուտներին եւ գույքին: Այժմ ներկայացնում ենք խորհրդարանական ըննդիմության` ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին տեղերը զբաղեցնողների եկամուտները: Համեմատած իշխանական առաջնորդների` ըննդիմության ղեկավարները բավականին համեստ եկամուտներ ունեն:

ՀՅԴ. Վահան Հովհաննիսյան. Պատգամավորը Երեւանի Խաչատրյան փողոցում ընդհանուր համատեղ սեփականությամբ ունի 53.5 քմ մակերեսով շենք-շինություն եւ 0.18 հա հողամաս` Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

Վահան Հովհաննիսյանն ունի 2008թ. արտադրության «Նիսսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենա: Ըստ հայտարարագրի` նա 8 միլիոն դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող որեւէ գույք չունի:

Որպես եկամուտ Վահան Հովհաննիսյանը հայտարարագրել է ԱԺ-ից ստացած 3 միլիոն 401 հազար 520 դրամ աշխատավարձը: Մարտի 1-ի դրությամբ պատգամավորության թեկնածուն ունեցել է 40 միլիոն դրամ, 10 հազար դոլար եւ 175 հազար եվրո:

Վահան Հովհաննիսյանին է պատկանում «Մելիքալ» ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը:

«Ժառանգություն». Րաֆֆի Հովհաննիսյան. Կուսակցության ղեկավարը հայտարարագրել է Երեւանում գտնվող երկու բնակելի տարածք: Մեկը` 543 քմ մակերեսով Նորքի փողոցում է գտնվում, մյուսը` Երզնկյան: Վերջին բնակարանը անհատույց վարձակալության է տրված ՌԱՀՀԿ հիմնադրամին:

Որպես շարժական գույք Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարագրել է «Գազ311000» մակնիշի ավտոմեքենան, որի թողարկման տարեթիվը նշված չէ: Նա նույնպես թանկարժեք եւ ոչ մի գույք չունի, իսկ որպես եկամուտ նշված է միայն ԱԺ-ից մեկ տարվա ընթացքում ստացած 3 միլիոն 291 հազար 50 դրամ աշխատավարձը:

Մարտի 1-ի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է 402 հազար դրամ եւ 51 հազար դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter