HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երեւանում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում  մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի  նիստին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության հաղորդմամբ՝ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը որոշվել է անցկացնել 2022 թվականի գարնանը Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter