HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոյանը հանդիպել է ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 27-ին հանդիպեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների  ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը:

Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդրական բարենպաստ պայմաններով, ինչի պարագայում Հայաստանում կապահովվի  տեղեկատվական հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացում` հանրապետությունը դարձնելով բարձր տեխնոլոգիական երկիր:

Անդրադարձ եղավ մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման խնդրին, ընկերությունների  ղեկավարների կողմից առաջարկվեց  բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ մարզերում տեխնոլոգիական ընկերությունների շահագրգիռ գործունեության համար:

Քննարկվեցին նաեւ տեխնոլոգիաների կրթության հետ կապված հարցեր:  Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Սամվել Նիկոյանին` Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմնման ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter