
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարան (նստավայրը՝ Թեհրան):
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Ալի Բադարա Կամարային և հույս հայտնել, որ նա, որպես Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:
Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ զրուցակիցները մասնավորապես առանձնացրել են կրթության և գիտության, մշակույթի ոլորտները: Խոսվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության կարևորության մասին:
Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:
Մեկնաբանել