
Հոկտեմբերի 21-ի և 22-ի գիշերն Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև -3․․․-4 աստիճան ցուրտ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․․-4 աստիճան ցուրտ։
Հոկտեմբերի 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-23-ը գիշերը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել