
ՔՏՀԱ տեսչական մարմինը 322 տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտման 59 դեպք է հայտանբերել
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ հոկտեմբերի 20-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում։
ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչները Ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Կենտրոնով և Աջափնյակով ուղևորափոխադրում կատարող 322 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը 59 խախտում է հայտնաբերել։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի ժամկետը լրացած լինելու հիմքով։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը դեռ շարունակվում է։
Մեկնաբանել