HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԱՀՀԿ փորձագետը մանրամասնեց ընտրական գործընթացները ՀՀ-ում

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցավ «Քաղաքացի-հասարակություն-պետություն» թեմատիկ շարքի երկրորդ սեմինար-պարապմունքը, որը վարում էր ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: Դասախոսության ընթացքում հնչեցին հետաքրքիր տեսակետներ, ինչպես նաեւ փորձագիտական գնահատականներ տրվեցին ընտրական զարգացումներին, որոնք ՀՀ-ում անցնում են սահմանադրական պետության բացակայության պայմաններում:

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ տարին ՌԱՀՀԿ-ում գործում է երիտասարդական դպրոց, որտեղ թեմայով հետաքրքրված երիտասարդները լավ հնարավորություն ունեն հարստացնելու իրենց գիտելիքների շտեմարանը: Այս մասին հայտնում է ՌԱՀՀԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter