
Instagram-ն օգտատերերին համատեղ հրապարակումներ անելու հնարավորություն կտա
Instagram-ի օգտատերերը հնարավորություն կունենան անելու համատեղ հրապարակումներ։ Այդ մասին հայտնում է The Verge-ը։ Collabs անունն ստացած նոր գործիքը երկու օգտատերերի հնարավորություն կտա համատեղ խմբագրելու հրապարակումը և Reels հոլովակը։ Դրա համար անհրաժեշտ կլինի, որ օգտատերերից մեկը մյուսին հրավիրի նշումների (թեգերի) ավելացման հատվածում։
Հրապարակումը տեսանելի կլինի երկու օգտատերերի հետևորդներին, իսկ մեկնաբանությունները ևս կլինեն ընդհանուր։
Instagram-ում ևս մեկ նորամուծություն կդառնա հավելվածի վեբ տարբերակում հրապարակումների ստեղծման հնարավորությունը։ Նորամուծությունները հասանելի կլինեն առաջիկա օրերին։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սա կդառնա Instagram-ի երկրորդ խոշոր թարմացումը։ Այս տարվա հոկտեմբերի սկզբին սոցիալական ցանցը հրաժարվել էր IGTV-ից՝ հիմնական տարածքում հրապարակվող հոլովակների տևողությունը 1 րոպեից հասցնելով 1 ժամի։
Լուսանկարը՝ Instagram-ի
Մեկնաբանել