HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է «Դեղատուն հոգու համար» խորագրով ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «Դեղատուն հոգու համար» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:

Արվեստասեր հասարակության դատին ներկայացված ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի ստեղծագործություններով փորձ էր արված մեկ ընդհանուր գաղափարի ներքո ներկայացնել հայ գրականությունը, հայ գրողի ու համաշխարհային գրականության հայտնի կերպարները: Աշխատանքները հիմնականում կերպարվեստի և քանդակագործության նմուշների տեսքով էին ներկայացված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված գործերին, զրուցել հեղինակների հետ: 

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին մշակութային օջախներին և հատկապես «ՀայԱրտ» մշակութային կենտրոնին ցուցաբերվող մշտական աջակցության համար, կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքն ինքնին պարտավորեցնում է հնարավորին բարձրաճաշակ ու մնայուն աշխատանքով հանդես գալ:

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ հանրության դատին է հանձնվել նաև քանդակագործ Հերիքնազ Գալստյանի հեղինակած «Մշո ճառընտիրը փրկող կանայք» արձանախմբի մանրաքանդակը:

Ցուցահանդեսի շրջանակում, Հայաստանում հավատարմագրված դեսպանների օժանդակությամբ, ներկայացվել էին նաև տարբեր ազգությունների հեղինակների գրքեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter