
Վթարային ջրանջատում Սյունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ից մինչև հոկտեմբերի 22-ը, ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Հարթաշեն, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի, իսկ հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել