HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կոոնավիրուսի 2603 նոր դեպք, մահացել է 32 մարդ

Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 906 դեպք, որոնցից 257 352-ն` առողջացած, 5902-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեկ կատարվել է 14 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք:

827 մարդ առողջացել է, 32-ը՝ մահացել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1243 է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter