
Ծաղկունք համայնքում շչակ է գործարկվելու
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել