
Արշակ Ասլանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Արշակ Ասլանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Արշակ Ասլանյանի կենսագրությունը
-
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976թ․, 05 հուլիսի, Հայաստանի Հանրապետություն, ք․Դիլիջան
2021թ․ հոկտեմբերի 20-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2018-2021թթ․՝ «Matterson Home» ՍՊԸ, հիմնադիր տնօրեն
2016-2018թթ․՝ «Դեկորա Գրուպ» ՍՊԸ, ներքնակների արտադրության տնօրեն, արտահանման տնօրեն
2012-2020թթ․՝ «Matterson» ՍՊԸ (Կիև, Ուկրաինա), ներքնակների գործարանի համահիմնադիր
2002-2012թթ․՝ «Ֆուրնիվուդ» ՍՊԸ, ֆինանսների կառավարիչ, արտադրության համակարգող, ցանցային օպերացիոն տնօրեն, լոգիստիկայի տնօրեն, արտաքին առևտրի տնօրեն
2001-2002թթ․՝ «Ռանսաթ Արմենիա» ՍՊԸ, Երևանի «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրի ղեկավար, Վանաձորի «Քիմպրոմ» գործարանի վերագործարկման ծրագրի ղեկավար
2001թ․՝ «ԱրմենՏել» ՓԲԸ, գանձապետական վարչության պետ
1999-2001թթ․՝ «HSBC» բանկ ՓԲԸ, վարկային մասնագետ, արտաքին առևտրի սպասարկման մասնագետ
Մեկնաբանել