
Մշտադիտարկվել է 297 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է խախտման 26 դեպք
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 21-ին մշտադիտարկել է Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։
Հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով, առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում, ըստ տեսչական մարմնի հաղորդագրության, մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 297 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է խախտման 26 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել