
Հայաստանի հավաքականը 89-րդն է համաշխարհային ցուցակում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի ընտրանին պահպանել է նախորդ ամսվա 89-րդ հորիզոնականը։ Մեր թիմն ունի 1257 վարկանիշային միավոր։
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան, Դանիան։
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Գերմանիան 12-րդն է (+2), Ռումինիան՝ 41-րդը (+1), Իսլանդիան զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը (-2), Հս․ Մակեդոնիան՝ 74-րդ (0), իսկ Լիխտենշտայնը՝ 190-րդ (-2)։
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 26-րդն է, Ռուսաստանը 33-րդ տեղում է, Ուզբեկստանը՝ 84-րդ։ Մյուս երկրները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են։
Մեր հարեւաններից Իրանը 22-րդն է, Թուրքիան՝ 39-րդը, Վրաստանը՝ 93-րդը, իսկ Ադրբեջանը՝ 119-րդը։
Մեկնաբանել