
ԱԺ-ում քննարկվում է ֆինանսական համահարթեցման եւ ՏԻՄ օրենքներում փոփոխությունների հարցը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ Երեւան քաղաքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում քաղաքացիների համար առաջացել են խոչընդոտներ սեփականության իրավունք գրանցելու, ժառանգություն ընդունելու եւ այլ իրավահարաբերություններ կարգավորելու համար: Նման խնդիրները լուծելու նպատակով կառավարությունն առաջարկում է մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերն ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երեւանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երեւանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը: Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նիստի մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։
Մեկնաբանել