HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց իրացնող 42-ամյա տղամարդ է կալանավորվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հոկտեմբերի 6-ին Երևանի Սարյան փողոցից, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:

Ոստիկանության փոխանցմամբ՝ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան երկու գրամ ափիոն, իսկ մեքենայից` 31 և 3,5 գրամանոց փաթեթներ` նույն թմրամիջոցով:

«Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 42-ամյա տղամարդուն թմրամիջոցներն իրացրել էր Արարատի մարզի 40-ամյա մի բնակիչ: Նա նույնպես բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին ու ձերբակալվեց:
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության, Արտաշատի բաժնի ու Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները 40-ամյա տղամարդու բնակության վայրում իրականացրին խուզարկություն: Հայտնաբերվեց տարբեր տրամաչափերի 24 փամփուշտ: Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter